200 գր ալյուր
3 ճաշի գդալ շաքարավազ ( քաղցրասերները կարող են կրկնակի լցնել)
4 ձու
250մլ. կաթ
30 գր փափկած կարագ
մի պտղունց աղ,
1 թ գդ սոդա:
Շատ անգամ տեսած կլինեք, որ ամերիկյան կինոնկարներում նախաճաշին սրանցից են պատրաստում: Փորձեք պատրաստել և կտեսնեք, թե մանավանդ տան փոքրիկներին, ինչքան է դուր գալիս այս նախաճաշը: Այս բաղադրատոմսը փորձված է, միշտ հաջող է ստացվում:
Ձուն լավ տրորում ենք շաքարավազի հետ, ավելացնում կաթը, կարագը, աղը, ալյուրը, սոդան: Ստացվում է բլինչիկի խմորից մի քիչ թանձր խմոր:Փոքրիկ թավան լաւվ տաքացնում ենք, ձեթոտում, շերեփով լցնում ենք ու հերթով թխում, երկու կողմից կարմրացնելով (բլինչիկի շերտերի նման, բայց ավելի հաստ):
Մատուցում են տաք՝մեղրով, հալած շոկոլադով, մուրաբայով, մածունով...