Սպագետի Ծաղկակաղամբով: Տեղադրող` Վերգինե | Ավելացման ամսաթիվ` 19 May 2010 Բաղադրությունը:

400 գր. սպագետի,
200 գր. ծաղկակաղամբ,
100 գր. պանիր,
պաքսիմատ,
սոխ, կանաչի,
ձեթ,
աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակները:

Սպագետին եփել այնպես, ինչպես գրված է պատրաստման եղանակի մեջ: Ծաղկակաղամբը խաշել և տապակել ձեթով: Առանձին թավայի մեջ սոխառած անել, ավելացնել ծաղկակաղամբը, սպագետին և մանր կտրատված կանաչին: Այս ամենը համեմել աղով և պղպեղով: Կրակից վերցնելուց հետո ավելացնել պանիրը և պաքսիմատը:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: