Պեչենի ՝Կախարդի Մատներ: Տեղադրող` Նուեվա | Ավելացման ամսաթիվ` 20 Oct 2011 Բաղադրությունը:

100 գր կարագ
50 գր շաքարավազ
2 ձու
1 թ գդ վանիլ
300 գր ալյուր
1 պտղունց աղ
1թ գդ սոդա
50 գր նուշ (եղունգների համար)
կարմիր գույնի ջեմ կամ մուրաբա(Եղունգները կպցնելու համար)

Պատրաստման եղանակները:

Այս ամենը խառնում ենք իրար, թողնում սառնարանում կես ժամ, որ հանգստանա: Ջեռոցը տաքացնում ենք 180º, մինչ այդ խմորը հանում ենք, փոքրիկ գնդիկներ ենք վերցնում և մատների ձև տալիս: Մեջտեղում դանակով ծալքեր ենք անում: Թխելուց հետո թողնում ենք 3 րոպե սառչեն և եղունգները կպցնում ենք ջեմով: Չնայած սարսափելի տեսքին, բավականին համեղ են:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: