Իսպանական Պիցցա

Պիցցա · Լանա Միլեր · 2011-11-16
Իսպանական Պիցցա

Բաղադրությունը

պիցցայի խմոր,
ձիթապտուղ
մարինացված լոլիկ 3 հատ,
տոմատ,
կետչուպ,
ձու 2 հատ,
մայոնեզ,
պանիր մոցարելա 1 տուփ,
իսպանական երշիկ,
մարինացված սունկ 5 հատ:

Պատրաստման եղանակը

Տոմատը և կետչուպը խառնել միասին և քսել պիցցայի խմորի վրա, հետո լոլիկը օղակաձև կտրատել և շարել պիցցայի վրա: Նույնկերպ կտրատել սունկը շարել պիցցայի վրա, հետո երշիկը, ձիթապտուղը, ձուն և քերիչով անցկացված պանիր: Այս ամենից հետո դնել ջեռոցում, քիչ հետո հանել և մատուցել: