Աղցան Անգելինա

Աղցաններ · Մելինե · 2011-11-17
Աղցան Անգելինա

Բաղադրությունը

240գր շպրոտ
2 հատ ձու
100գր. կտրատած կանաչ սոխ
3 հատ գազար
0.5 կիտրոն
120գր. մայոնեզ
աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Ձուկը շարել աղցանի համար նախատեսված ամանի հատակին, վրան լցնել կիտրոնի հյութ: Ձկան վրա շարել սոխը, գազարը, այս ամենը համեմել աղով և սև պղպեղով, նորից կիտրոնի հյութ ավելացնել: Աղցանի վրա ավելացնել նաև ձու և սոխ: Պատրաստված աղցանը ծածկել մայոնեզով: Ցանկության դեպքում վրան քերիչով անցկացված ձվի դեղնուց ավելացնել: Բարի Ախորժակ♥♥♥