Աղցան Ժամացույց

Աղցաններ · Սելենա · 2011-11-17
Աղցան Ժամացույց

Բաղադրությունը

300գ. հավի միս
5 հատ ձու
150գ. սեւ սալոր
100գ ընկույզ
100 գ. պանիր
1 հատ գազար
Մայոնեզ
Աղ

Պատրաստման եղանակը

Խաշած միսը մանր կտրատել: Խաշած ձվի դողնուցներն առանձնացնել ու քերել: Ընկույզները մանրացնել, սեւ սալորը մանր կտրատել, իսկ պանիրը քերել: Աղցանը դասավորել շերտերով, յուրաքանչյուր շերտ պատել մայոնեզով:

1. Հավի միս, մայոնեզ
2. Դեղնուց, մայոնեզ
3. Սեւ սալոր, մայոնեզ
4. Պանիր, մայոնեզ
5. Ընկույզ, մայոնեզ
6. Սպիտակուց, մայոնեզ

Զարդարել գազարի կտրատած շերտերով, որպես ժամացույցի սլաքներ: