Գաթա(արագ պատրաստվող)

Հայկական · Մերի · 2011-12-03
Գաթա(արագ պատրաստվող)

Բաղադրությունը

Խմորի համար`

3բաժակ ալյուր
500գ կարագ
300գ մածուն
2ձվի սպիտակուց
0,5թ/գ սոդա, քացախ

Խորիզի համար`

1բաժակ ալյուր
1,5բաժակ շաքարավազ
0,5բաժակ հալեցրած յուղ
մի պտղունց վանիլին

2ձվի դեղնւց` երեսին քսելու համար

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղել, ավելացնել քերած կամ մանր կտրտած կարագը, ձեռքով լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված, մեջտեղում փոսիկ անել և ավելացնել սոդայով խառնած մածունը, քացախը և ձվի սպիտակուցը: Այս ամենը լավ հունցել, ստանալ պինդ խմոր, բաժանել 4 գնդի: Գնդերը բացել 3-4մմ հաստությամբ, պատրաստի խորիզը փռել վրան, ռուլետաձև փաթափել, ձեռքով մի քիչ "տափակեցնել", վրան քսել հարած ձվի դեղնուցը և դանակով կտրտել ոչ շատ մանր կտորների: Դնել ջեռոցի տապակի մեջ, թխել մոտ 15րոպե 200°-ով:
Իսկ խորիզը պատրաստել համար անհրաժեշտ է շաքարավազն ու ալյուրը վանիլինի հետ խառնել, ավելացնել յուղը,լավ խառնել և` վերջ: