Խավիծ: Տեղադրող` Անի | Ավելացման ամսաթիվ` 24 Apr 2010 Բաղադրությունը:

Անհրաժեշտ պարագաները /8 հոգու համար/

125 գ կարագ, 1 կգ կաթ, 8 ճաշի գդալ ալյուր, 9 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ վանիլին, 1 ճաշի գդալ երեմուկ /մանր կորկոտ/:

Պատրաստման եղանակները:

Կաթը, վանիլինը և շաքարավազը միասին եփել: Ալյուրը 20 րոպե այրել շատ մարմանդ կրակի վրա` թույլ չտալով, որ գույնը մգանա: Եփած կաթը քիչ-քիչ լցնելով` կերցնել ալյուրին: Ուշադրություն դարձնել, որ խառնուրդը հասնի թանձր ըմպելիքի աստիճանի: Ըստ նախընտրության` մի փոքր պղնձե կաթսա կամ աման յուղոտել: Մեջը լցնել խավիծի խմորը, ապա եփել մարմանդ կրակի վրա մինչև նռան պես կարմրելը: Եփելուց հետո հակառակ կողմ շրջել ու մատուցել: Մատուցելիս կարելի է վրան նաև դարչին ցանել:

Խավիծը, որի պատրաստման եղանակը հասարակ է թվում, սակայն հմտություն է պահանջվում այն ճիշտ եփելու համար, հայկական խոհանոցի ամենահամեղ տոնական քաղցրեղեններից մեկն է… Խավիծը, որի միջուկը պետք է լինի հավի կրծքամսին մոտ թանձրության, անգամ թեթևակի ջրիկ, արտաքին շերտից պետք է մի լավ` վառված լինելու աստիճան, կարմրած լինի:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: