Աղցան Ամանորյա Խաղալիքներ: Տեղադրող` Կարինե | Ավելացման ամսաթիվ` 19 Dec 2011 Բաղադրությունը:

50գր. եփած բրինձ,
6 հատ ծովախեցգետնի ձողիկներ,
1 տուփ եգիպտացորեն /400գր/
7 հատ ձիթապտուղ,
աղ, մայոնեզ

Պատրաստման եղանակները:

Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատել, ավելացնել մանրացված ձիթապտուղը, եգիպտացորենը, համեմել աղով և մայոնեզ ավելացնել: Այս բոլորը միասին խառնել, ապա տոնական խաղալիքի տեսքս տալ: Վերջում վրան եփած բրիձը ավելացնել և զգուշությամբ տարածել: Զարդարել այնպես ինչպես պատկերված է նկարում:
Մյուս տոնական խաղալիքը կարող եք պատրաստել, որևէ բազուկի աղցանով: Ցանկացած տեսակի աղցանով կարելի է նման տոնական աղցան պատրաստել: Շնորհավոր Գալիք Ամանոր

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: