300 գր. տավարի թոք,
250 գր. կարտոֆիլ,
200 գր. վարունգ,
100 գր. սոխ,
3 ձու,
մայոնեզ, աղ:
Տավարի թոքը խաշել գրեթե 20 րոպե, մինչև եփվի: Կարտոֆիլը նույնպես խաշել: Սոխը մանր կտրատել: Վարունգը և խաշված թոքը կտրատել երկարավուն: Կարտոֆիլը կտրատել խորանարդիկների տեսքով, իսկ ձուն անցկացնել քերիչով: Այս ամենը իրար խառնել, համեմել աղով և վերջում մայոնեզ անել: Կարող եք զարդարել կանաչիով: