1 հավի կրծքամիս,
1 պահածոյացված անանաս,
կես տուփ պահածոյացված եգիպտացորեն
1 հատ կիտրոնի հյութ
3ճգ մայոնեզ,
մի քիչ սև պղպեղ,
աղ ըստ ճաշակի
մաղադանոս:
Հավի կրծքամիսը խաշել, երբ միսը փափկի ավելացնել աղ: Եփած կրծքամիսը կտրատել քառակուսիների տեսքով, մոտովորապես լոբու հատիկի չափով, ավելացնել նմանապես կտրատված անանասը, հետո եգիպտացորենը: Մնացած բաղադրիչները մեկ այլ ամանի մեջ խառնել միասին, ապա ավելացնել կրծքամսի և անանասի վրա: Բոլորը միասին խառնել: Բարի ախորժակ: