Աղցան Կեսար

Աղցաններ · Լիլիթ · 2012-01-18
Աղցան Կեսար

Բաղադրությունը

Աղցանի համար՝

խաշած հավի կրծքամիս
հազար
քերված պանիր /ըստ ձեր ճաշակի/
պաքսիմատ
2 լոլիկ

Սոուսի համար՝

մայոնեզ
սխտոր /ըստ ճաշակի/
կանաչի
լիմոն /ըստ ճաշակի/

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը մանրացնել, ավելացնել կտրատված հազարն, ապա քերիչով անցկացված պանիրը, վերջում պաքսիմատը և լոլիկը:

Սոուսի համար բոլոր բաղադրիչները բլենդերով հարել, սակայն չպետք է սոուսը ավելացնել աղցանին, այլ պետք է մատուցել առանձին: