Հնդկաձավարով և Հավի Արգանակով Ապուր: Տեղադրող` Անի | Ավելացման ամսաթիվ` 18 Jan 2012 Բաղադրությունը:

1.5-2 լ. ջուր
500-700գր. հավի միս,
2 փոքր կարտոֆիլ
0.5 բաժակ հնդկաձավար
1 փոքր սոխ
1 փոքր գազար
կանաչի:

Պատրաստման եղանակները:

Հավի միսը խաշել սառը ջրով գրեթե 40 րոպե: Ցանկալի է սառը ջրով խաշել, քանի որ արգանակը այդպես ավելի համեղ է լինում:
Գազարը քերիչով անցկացնել, սոխը մանր կտրատել, ապա այս երկուսը միասին տապակել ձեթով: Հավի մսից առանձնացնել ոսկորները և մանր կտրատել: Հավի արգանակը քամիչով քամել 2 անգամ, ապա լցնել կաթսայի մեջ և դնել գազօջախին: Հերթականությամբ ավելացնել քերիչի խոշոր մասով քերված կարտոֆիլը, հնդկաձավարը, կտրատված հավի միսը, իսկ հետո տապակած սոխը գազարով: Երբ ապուրը պատրաստ կլինի, ավելացնել կանաչի ըստ ցանկության: Կարող եք թթվասերով մատուցել: Շատ նրբահամ ապուր է և երեխաներին շատ է դուր գալիս: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: