Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ

Թխվածքներ · Անի · 2012-01-18
Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ

Բաղադրությունը

Խմորի համար՝

250գր. ալյուր,
25գր կակաո,
100գր. շաքարավազի փոշի,
200գր. կարագ,
2 դեղնուց,
մի պտղունց աղ,
սոդա:

Կրեմի համար՝

3 դեղնուց,
50գր. շաքարավազ,
20գր ալյուր,
200մլ. տաք կաթ,
40գր. կոկոսի փաթիլներ:

Գլազուրի համար՝

5-6ճգ. կակաո,
30գր կարագ,
3-4ճգ. շաքարավազ,
40-50մլ կաթ:
զարդարել կոկոսի փաթիլներով:

Պատրաստման եղանակը

Ալյուրը, կակաոն, շաքարավազի փոշին, աղը, միասին խառնել, ապա ավելացնել դեղնուցները և կարագը: Այս խառնուրդը լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Հետո դնել սառնարանում 30 րոպե:
Կրեմի համար դեղնուցը հարել շաքարավազի հետ, ավելացնել ալյուրը և կոկոսի փաթիլները: Վերջում ավելացնել տաք կաթը և լավ խառնել: Այս խառնուրդը լցնել կաթսայի մեջ, եփել մարմանդ կրակի վրա, եփելու ընթացքում հաճախ խառնել, երբ կրեմը կխտանա, վերցնել կրակից և սառացնել:
Ջեռոցամանը ձեթով պատել խմորներից կլոր-կլոր խմորներ պատրաստել, դնել ջեռոցամանի մեջ և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 10 րոպե:
Գլազուրի համար բոլոր բաղադրիչները միաին խառնել, եփել մարմանդ կրակի վրա, վերցնել կրակից երբ խառնուրդը խտացած կլինի:
Պատրաստի թխվածքաբլիթների վրա կրեմ քսել, ապա գլազուր, իսկ վերջում կոկոսի փաթիլներ :