Համեղ Ուտեստ: Տեղադրող` Նատաշա | Ավելացման ամսաթիվ` 19 Jan 2012 Բաղադրությունը:

Խմորի համար՝

3 բաժակ ալյուր
1 ձու
350մլ տաք ջուր
աղ:

700գր. աղացած տավարի միս
2 գլուխ սոխ
2ճգ լոիկի մածուկ
2ճգ. թթվասեր
աղ, սև պղպեղ, սև կլոր պղպեղ
մաղադանոս:

Պատրաստման եղանակները:

Խմորի պատրաստման համար բոլոր բաղադրիչները միասին խառնել: Խմորը պետք է ստացվի խիտ, գրտնակելու համար: Պատրաստ լինելու հետո թողնել 30 րոպե, որպեսզի հանգստանա:

Աղացած մսին ավելացնել սոխը, սև աղացած պղպեղը և աղը:
Խմորը գրտնակել, միսը ֆարշը տարածել խմորի վրա, ապա ռուլետի տեսքով փաթաթել: Այս ամենից հետո, այն կտրատել, ոչ շատ մեծ կտորիներով: Վերջում մակերեսորեն թաթախել ալյուրի մեջ:

Կաթսայի մեջ մի քիչ ձեթ լցնել և մի քիչ ջուր, որպեսզի մսային ռուլետները ծածկվի կիսով չափ: Այդպես եփել 5-7 րոպե: Հետո ավելացնել թթվասերից և լոլիկի մածուկից պատրաստված սոուսը, նորից եփել 20-25 րոպե: Ավելցնել նաև սև կլոր պղպեղները:
Մատուցելիս մաղադանոս կարող եք ավելացնել վրան:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: