Աղցան ապխտած հավի բուդիկներով և ոլոռով

Աղցաններ · Լիաննա · 2010-05-25
Աղցան ապխտած հավի բուդիկներով և ոլոռով

Բաղադրությունը

600 գր. ապխտած հավի բուդիկներ,
200 գր. հաց,
1 տուփ պահածոյացված ոլոռ,
ձեթ,
մայոնեզ
սամիթ:

Պատրաստման եղանակը

Հացը խորանարդիկների տեսքով կտրատել, ձեթի մեջ տապակել այնքան, մինչև դառնա ոսկեգույն: Հավի բուդիկներից կաշին դուրս հանել և միսը փոքր խորանարդիկներով կտրատել: Տապակված հացը, հավի միսը և ոլոռը խառնել իրար և ավելացնել մայոնեզ: Կարող եք զարդարել սամիթով: