Շոկոլադե Կոկտեյլ Սիրելիին: Տեղադրող` Գայանե | Ավելացման ամսաթիվ` 4 Feb 2012 Բաղադրությունը:

1 տուփ սև շոկոլադ,
150մլ եռացրած ջուր
600մլ. կաթ
4 ճգ. շոկոլադե պաղպաղակ
4ճգ վանիլային պաղպաղակ:

Պատրաստման եղանակները:

15 գր սև շոկոլադը քերիչով անցկացնել, իսկ մնացածը մանրացնել և տաք ջրի հետ միասին հարել բլենդերով: Ապա ավելացնել կաթը, շոկոլադե պաղպաղակը և շարունակել հարելը: Պատրաստված կոկտեյլը լցնել մատուցվող բաժակների մեջ, յուրաքանչյուրի վրա դնել մեկ ճաշի գդալ վանիլային պաղպաղակ և քերած շոկոլադով զարդարել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: