Աջարական Խաչապուրի: Տեղադրող` Անի | Ավելացման ամսաթիվ` 8 Feb 2012 Բաղադրությունը:

Խմոր՝

ալյուր 600 գր
կաթ 400մլ
դրոժ 12 գր
ձեթ 1 ճգ.
ձու 1 հատ
շաքարավազ 1թգ.
աղ 1,5թգ

Միջուկ՝

սուլուգունի պանիր 100գր
ձու 3 հատ
կարագ - 20գր

Պատրաստման եղանակները:

Խմորի պատրաստման համար բոլոր բաղադրիչները միասին խանել և թողնել մի քիչ հանգստանա:
Ապա վերցնել 200գր. խմոր, գրտնակել, երկու կողմից պտտացնել դեպի մեջտեղ, ինչպես ցույց է տրվում նկարում: Հետո այդ խմորից ստանալ աջարական խաչապուրու տեսք: Ջեռոցամանը ալյուրով պատել և խմորը դնել վրան:
Մեկ ձու հարել և քսել խմորի վրա: Ապա պանիրը, սառած կարագը քերիչով անցկացնել և 1 ձվի հետ միասին խառնել և լցնել, հետո լցնել խմորի մեջ և տարածել:
Ջեռոցը նախապես տաքացնել 200 աստտիճան ջերմաստանում: Խմորը դնել ջեռոցում և եփել 10 րոպե, ապա հանել խմորը, անց բացել խմորի մեջ և ձուն լցնել այդ անցքում: Կրկին դնել ջեռոցը և եփել այնքան մինչև պատրաստ կլինի: Բարի Ախորժակ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: