Չուպաչուպս՝թխվածքաբլիթից: Տեղադրող` նուեվա | Ավելացման ամսաթիվ` 9 Feb 2012 Բաղադրությունը:

ցանկազած տեսակի թխվածքաբլիթ,խմորեղենի կտորներ,բիսկվիթ,պաքսիմատ՝ինչ որ կունենաք այդ պահին ձեռքի տակ

խտացրած կաթ կամ ձեր ուզած կրեմը:Կարելի է օգտագործել նուտելլա, տորթ պատրաստելու ժամանակ ավելացած կրեմը,,,

փայտիկներ կամ պլաստմասսայի ձողիկներ

Պատրաստման եղանակները:

Մանրացնում ենք խմորեղենը շատ մանր մասնիկների, խառնում ենք կրեմի հետ, ձեռքի մեջ փոքրիկ գնդիկներ պատրաստում և դնում սառնարանում,մ ոտ 1 ժամ:
Մի քիչ շոկոլադ ենք հալեցնում, փայտիկը թաթախում ենք շոկոլադի մեջ և մտցնում գնդիկների մեջ, նորից 1 ժամի չափով թողնում ենք սառնարանում:
Հանելուց հետո արդեն կարող ենք ձևավորել: Կարելի է թաթախել հալեցրած սպիտակ կամ սև շոկոլադի մեջ և ձևավորել կարամելի, իրիսի, ընկույզի կտորներով:
Կարելի է նաև թարմ ձվի սպիտակուցից և շաքարի փոշու խառնուրդից ռոյալ այսինգ պատրաստել, տարբեր գույներով ներկած, և ձևավորել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: