Տրյուֆել: Տեղադրող` Անուշ | Ավելացման ամսաթիվ` 26 May 2010 Բաղադրությունը:

250 գր. շաքարավազ,
200 գր կարագ,
200 գր. մանկական կաթի փոշի կամ սովորական կաթի փոշի,
50 գր. կակաո:

Պատրաստման եղանակները:

100 մգ. տաք ջրի մեջ լցնել շաքարավազը և թողնել, որ եռա: Այնուհետև ավելացնել կարագը և թողնել հանդարտ կրակի վրա. այնքան, որ չթանձրանա: Կաթի փոշին և կակաոն առանձին կաթսայի մեջ խառնել իրար և վերը նշված խառնուրդը քիչ -քիչ ավելացնել կակաոի վրա, լավ խառնել և ընկույզանման գնդիկներ պատրաստել: Շաքարի փոշու հետ խառնել մի քիչ կակաո, որի մեջ թաթախել այդ գնդիկները: Կարող եք նաև թաթախել գնդիկները մանրացրած ընկույզի կամ կոկոսի փոշու մեջ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: