Կարտոֆիլ Սունկ: Տեղադրող` Կարինե | Ավելացման ամսաթիվ` 24 Feb 2012 Բաղադրությունը:

1 կգ. փոքր կարտոֆիլ,
կարագ
աղ:

Պատրաստման եղանակները:

Կարտոֆիլները լավ լվանալ, դնել կաթսայի մեջ և եփել մինչև կիսով չափ պատրաստ լինելը: Ապա սառեցնել կարտոֆիլները սառը ջրով: Սառչելուց հետո դանակի օգնությամբ սնկի տեսք տալ:
Ջեռոցամանի մեջ դնել ֆոլգա, կարագը հալեցնել և գուշությամբ լցնել ֆոլգայի վրա և հերթականությամբ շարել կարտոֆիլները:
Եփել ջեռոցում 190 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: