Անուշահամ Քաղցրավենիք: Տեղադրող` Լուսինե | Ավելացման ամսաթիվ` 24 Feb 2012 Բաղադրությունը:

թխվածքաբլիթ 200գր
շաքարավազ 3ճգ
ջուր 3ճգ
կակաո 3 ճգ
կոնյակ 1 ճգ ( ըստ ցանկության)
սալորի չիր 100գր
կարագ 100 գր
ընկույզ 100գր
1 ձու
կոկոսի փաթիլներ 20 գր:

Պատրաստման եղանակները:

Սկզբից խառնել շաքարավազը, կակաոն և ջուրը միասին: Ապա դնել գազօջախին, մարմանդ կրակի վրա և թողնել միչև եռա: Ավելացնել նաև կոնյակը, կարագը և ձուն և անընդհատ խառնել խառնիչով, այնպես որ ստացվի միասեռ զանգված:
Նախապես թխվածքաբլիթը, սև սալորը և ընկույզը մանրացնել բլենդերով, այս ամենին ավելացնել վերը նշված խառնուրդը և լավ խառնել:
Ապա այս զանգվածից գնդիկներ պատրաստել, դնել սառնարանում մի քանի ժամ, այնուհետև գնդիկները պատել կոկոսի փաթիլներով և մեջդեղում նուշ դնել: Շատ համեղ է ստացվի, փորձեք:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: