Աննայի Պիցցա: Տեղադրող` Աննա | Ավելացման ամսաթիվ` 3 Mar 2012 Բաղադրությունը:

3 հատ լոլիկ,
3 հատ տաքդեղ,
5 հատ նրբերշիկ,
300գր. պանիր,
2 հատ ձու,
1,5 բաժակ գոլ ջուր
2թգ. դրոժ
2 թգ աղ,
2թգ շաքարավազ,
6ճգ ձեթ:

Պատրաստման եղանակները:

Գոլ ջրի մեջ լցնել դրոժը, խառնել, ավելացնել աղը և շաքարավազը, խառնելուց հետո ավելացնել ձեթը և ալյուրը: Այս խառնուրդից պետք է ստանալ պինդ խմոր:Թողնել խմորը, որպեսզի հանգստանա: Որոշ ժամանակ հետո խմորը բացել՝ տալով պիցցայի տեսք, վրան քսել տոմատի մածուկ, հետո վրան շարել կտրատված լոլիկները, տաքդեղը, նրբերշիկը, քերված պանիրը և ձուն: Եփել ջեռոցում: Բարի Ախորժակ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: