Միսը ֆրանսիական ձևով

Ճաշատեսակներ · Հասմիկ · 2010-05-26
Միսը ֆրանսիական ձևով

Բաղադրությունը

1 կգ. խոզի միս,
500 գր. կարտոֆիլ,
400 գր. լոլիկ,
200 գր. սոխ,
200 գր. հոլանդական պանիր
մայոնեզ,
ձեթ,
աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Փափուկ խոզի միսը բարակ շերտերով կտրել և դնել թավայի մեջ (նախապես թավայի մեջ մի քիչ ձեթ լցնել): Վրան դնել մանրացրած սոխը, այնուհետև մայոնեզ անել, որի վրա շարել կլորավուն կտրատված լոլիկը, իսկ լոլիկի վրա շաղ տալ հոլանդական պանիրը: Բաց թողնված մասերում շարել մանր կտրատված կարտոֆիլը: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 1 ժամ: