Թխվածքաբլիթով Անուշեղեն: Տեղադրող` Նանա | Ավելացման ամսաթիվ` 27 Mar 2012 Բաղադրությունը:

կաթ1լ
կարագ 100գր
շաքարավազ 1 բաժակ
վանիլի փոշի
ալյուր 4ճգ
թխվածքաբլիթ 200գր

Պատրաստման եղանակները:

Կես լիտր կաթը լցնել ալյուրի վրա և լավ խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն: Մնացած կաթը լցնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա շաքարավազի հետ միասին: Երբ կաթը եռա և շաքարավազը հալչի վրան ավելացնել կաթի-ալյուրի խառնուրդը: Այս ամբողջը եփել մարմանդ կրակի վրա, մինչև խտանալը: Երբ կրեմը պատրաստ կլինի վերցնել կրակից, ավելացնել կարագը և վանիլի փոշին, լավ խառնել և թողնել, որ սառչի:
Թխվածքաբլիթը մանրացնել: Որևէ ապակե գեղեցիկ ափսեի մեջ լցնել թխվածքաբլիթը, ապա կրեմը, այս կրկնել ևս 1 կամ 2 անգամ:
Դնել սառնարանում, որ սառչի, ապա հյուրասիրել: Բարի Ախորժակ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: