Բրնձով և Խոզի Մսով Ճաշատեսակ: Տեղադրող` Նանա | Ավելացման ամսաթիվ` 27 Mar 2012 Բաղադրությունը:

1 հատ կարմիր քաղցր բիբար
2-3 պճեղ սխտոր
200գր. բրինձ
200գր խոզի միս
ձեթ
2 հավի ձու
կանաչ սոխ
20մլ լիմոնի հյութ
40մլ. սոյաի սոուս:

Պատրաստման եղանակները:

Բրինձը նախապես եփել: Սոխը, սխտորը և կարմիր բիբարը մանր կտրատել: Միսը նույնպես կտրատել: Բիբարը, սոխը, սխտոր և միսը տապակել գազօջախի վրա 5-7 րոպե, այս ընթացքում հախաճ խառնել: Ավելացնել հարած ձուն և անընդհատ խառնել /աղ պետք չէ ավելացնել, քանի որ սոյայի սոուսը բավականաչափ աղ է պարունակում/: Եփած բրնձի մեջ ավելացնել մանրացված կանաչ սոխը, լիմոնի հյութը, սոյայի սոուսը և լավ խառնել: Այս ամենը լցնել բանջարեղենի-մսի վրա, տապակել կրկին: Երբ պատրաստ կլինի, վերցնել կրակի վրայից և մատուցել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: