Ամառային Հեքիաթ: Տեղադրող` Նվարդ | Ավելացման ամսաթիվ` 13 Apr 2012 Բաղադրությունը:

3 բաժնի համար

100 գր. սպիտակ շոկոլադ
300 մլ սերուցք
ժելատին
150մլ կաթ
հատապտուղ:


Շոկոլադե Սոուսի համար՝

100մլ. կաթ
80 գր. սև շոկոլադ:

Պատրաստման եղանակները:

100 մլ սերուցքը տաքացնել, բայց չեռացնել, ավելացնել մանրացված շոկոլադը և խառնել այնքան, մինչև կստացվի միասեռ զանգված: Ապա դնել սառնարանում 1 ժամ:
Ժելատինը պատրաստել այնպես, ինչպես ներկայացված է տուփի վրա: Ապա այն խառնել տաք կաթի հետ և թողնել, որ սառչի: Սերուցքը հարել հարիչի միջին արագությամբ, ապա ավելացնել շոկոլադե խառնուրդը և վերջում ժելատինը, շարունակել հարել ամենա թույլ արագությամբ:
Այս խառնուրդը լցնել մատուցվող պնակի մեջ, վրան շարել հատապտուղները, դնել սառնարանում, որ սառչի:
Շոկոլադե սոուսի պատրաստման համար կաթը անհրաժեշտ է տաքացնել, ապա վրան ավելացնել մանրացված շոկոլադը: Խառնել այնքան, մինչև շոկոլադը կլուծվի:
Անուշեղենի վրա ավելացնել շոկոլադե սոուսը, կրկին դնել սառնարանը, մատուցել սառը վիճակում:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: