Սու Բորեկ, Su borek: Տեղադրող` Սոնա_fr | Ավելացման ամսաթիվ` 27 Apr 2012 Բաղադրությունը:

1 տուփ փախլավայի կամ բորեկի խմոր
250գր սովորական աղի պանիր
200գր քերած հոլանդական պանիր
1 կապի չափով կանաչիներ ըստ ճաշակի (սամիթ, ռեհան,համեմ, նանա)
1ձու
1թ/բ թթվասեր

Պատրաստման եղանակները:

Ափսեյի մեջ աղի պանիրը պատառաքաղով տրորել, ավելացնել մանր կտրտած կանաչիները եվ հոլանդական պանիրը, լավ խառնել եվ համեմել սեվ ու կարմիր բիբարներով:
Մեկ այլ ափսեում 1 ձուն լավ հարել ավելացնել թթվասերը, հարել որ լինի միասեռ:
Տապակը նախորոք յուղել, մեջը դնել 3 կամ 4 շերտ խմոր, վրան քսել թթվասերի ու ձվի խարնուրդ, նորից շերտեր դնել եվ ելի քսել, նորից շերտեր դնել այս անգամ վրան լցնել պանրի խարնուրդի մի մասը եվ կրկնել նոյնությամբ մինչեվ երկրորդ զանգվածի լցնելը, նույնությամբ շերտերը շարելով փակել, վերջին շերտին էլ առատությամբ քսել ու դնել ջեոոցի մեջ 180° մինչեվ վարդագունի:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: