Ժուլիեն: Տեղադրող` Մարինե | Ավելացման ամսաթիվ` 6 Jun 2012 Բաղադրությունը:

2 հատ հավի մեծ կրծքամիս
100-150գր շամպինիոն
2 հատ ոչ մեծ սոխ
30գր. կարագ
6 ճգ. թթվասեր
1 ճգ. ալյուր
հոլանդական պանիր
աղ:

Պատրաստման եղանակները:

Հավի կրծքամիսը լվանալ, համեմել աղով, պղպեղով և տապակել 2 կողմերից:
Երբ միսը պատրատ կլինի կտրատել երկարավուն և լցնել ժուլիենի համար նախատեսված ամանների մեջ:
Մանրացված սոխն ու կտրատված սունկը տապակել ձեթով:
Առանձին կաթսայի մեջ լցնել ալյուրը, հալեցրած կարագը և լավ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանա: Վերջում ավելացնել թթվասերը և դնել կրակին մինչև եռալը: Այս սոուսը ավելացնել սունկի վրա, լավ խառնել և քիչ քիչ լցնել հավի կրծքամսի վրա:
Վերջում ավելացնել քերիչով անցացված պանիրը և դնել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում, այնքան միչև պանիրը կհալչիև և թեթև կկարմրի: Ժուլիենը պատրաստ է.. Բարի Ախորժակ

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: