Սմբուկով Աղցան

Աղցաններ · Մարիամ · 2012-06-07
Սմբուկով Աղցան

Բաղադրությունը

1 կգ. սմբուկ կամ դդմիկ

Սոուսի համար՝

30-40ճգ. ջուր
1 թեյի բաժակ ընկույզ
քիչ քացախ
յուղ կամ ձեթ մի պտռունց աղ և պղպեղ
սխտոր ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Սմբուկը մաքրել, օղակաձև կտրատել, աղ անել, 10-15 րոպե հետո քամել և տապակել յուղով:Առանձին կաթսայի մեջ լցնել մանր կտրատված ընկույզը, մանր կտրատված մաղադանոսը , աղը, պղպեղը, ջուրը, քացախը, այնուհետև այս խառնուրդը դռնել կրակին մինչև եռալը: Սոուսը թողնել, որ սառչի, մատուցելիս, այն լցնել տապակած սմբուկների վրա: Կարող եք նաև շատ քիչ սխտոր ավելացնել: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ: