Էմպանադոս

Ճաշատեսակներ · Լուսինե · 2010-05-27
Էմպանադոս

Բաղադրությունը

Խմորի համար`
350 գր. ալյուր,
100 գր. ջուր,
25 գր. կարագ,
մի պտղունց աղ:

Լցոնի համար`
500 գր. շամպինիոն սունկ,
250 գր. սերուցք,
1 գլուխ սոխ,
ձեթ,
աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Խմորի համար կարագը փափկեցնել վրան լցնել ալյուրը ու լավ տրորել: Այնուհետև քիչ քիչ ավելացնել ջուրը (կարող եք աղը ավելացնել ջրի մեջ) այնքան, որ ստացնի ձիգ խմոր:
Լցոնի համար սոխառաց անել, ավելացնել նախապես եփված շամպինիոնը մի քիչ եփվելուց հետո ավելացնել սերուցքը: Այս խառնուրդը թթվասերի խտություն պետք է ունենա:
Կարկանդակի տեսք տալ և տապակել: