Չաշուշուլի (վրացական խոհանոց)

Ճաշատեսակներ · Լիլիթ · 2012-06-09
Չաշուշուլի (վրացական խոհանոց)

Բաղադրությունը

500գր. տավարի փափկամիս
3 հատ գլուխ սոխ
3-4 պճեղ սխտոր
1 հատ կանաչ տաքդեղ
3 հատ լոլիկ
խառը կանաչի կես փունջ
50գր. կարագ
2 հատ դափնու տերև
աղ, սև և կարմիր պղպեղներ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Տավարի փափկամիստը կտրատել մանր, վրան լցնել այնքան ջուր, որ ծածկի և դնել գազօջախին, մինչև ջուրը կքաշվի, հետո ավելացնել խորանարդաձև կտրատված սոխը և կարագը, տապակել այնքան, մինչև սոխը դառնա վարդագույն: Հետո ավելացնել խորանարդաձև կտրատված պղպեղը, 10 րոպե եփելուց հետո ավելացնել խորանարդաձև կտրատված լոլիկը ( նախապես հեռացնել լոլիկի կեղևը) և թողնել եփի 15 րոպե: Այնուհետև ավելացնել մանրացված կանաչին, իսկ վերջում խորանարդիկներով կտրատված սխտորը: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ