Հավայան տոստիկներ

Սենդվիչներ · Լիաննա · 2010-05-28
Հավայան տոստիկներ

Բաղադրությունը

10 կտոր տոստի հաց,
10 կտոր վետչինա,
10 կտոր պանիր,
10 կտոր պահածոյացված անանաս:

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ շարել տոստի հացերը, այնուհետև վրան դնել վիտչինան, հետո անանասը և վերջում պանիրը: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե: Կարող եք զարդարել զեյթունով, լոլիկով և սամիթով: