Իտալական Պիցցա: Տեղադրող` Նվարդ | Ավելացման ամսաթիվ` 14 Aug 2012 Բաղադրությունը:

Խմոր՝
200գր ալյուր
2ճգ. բուսական յուղ
4ճգ. կաթ
15գր. շմորիչ
աղ:

Միջուկ՝

200գր պինդ պանիր
500գր. լոլիկ
2ճգ. յուղ
5-նրբերշիկ
կարմիր պղպեղ
աղ:

Պատրաստման եղանակները:

Վերը նշված բաղադրիչներով խմոր հունցել, շրջանաձև բացել, վրան բուսական յուղ քսել:
Պանիրը անցկացնել քերիչով և շաղ տալ խմորի վրա, ավելացնել երկարությամբ կտրատված լոլիկը և նրբերշիկը, աղն ու պղպեղը
Վրան 2 ճգ. բուսական յուղ լցնել և դնել նախապես տաքացված ջեռցում և եփել 220 աստիճան ջերմաստիճանում մոտ 30 րոպե:ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: