Կաթնաշոռիկ: Տեղադրող` Էլլա | Ավելացման ամսաթիվ` 9 Sep 2012 Բաղադրությունը:

Խմոր՝

5 հատ ձու
0,5 կգ. կաթնաշոռ
5 լիքը ճգ. շաքարավազ
1թգ. սոդա
1ճգ. քացախ
3 /750 գրամ/բաժակ ալյուր:

Ինչպես նաև՝

ձեթ,
շաքարի փոշի:

Պատրաստման եղանակները:

Նախապես կաթնաշոռը հարկավոր է հարել հարիչով կամ բլենդերով, որպեսզի գնդիկներ չլինեն: Ձուն հարել շաքարավազի հետ միասին: Սոդան, քացախը միասին խառնել և ավելացնել ձվի վրա, ապա ավելացնել նաև կաթնաշոռը և շարունակել հարիչով հարել: Վերջում ավելացնել ալյուրր, մի պտղունց աղ և հունցել խմորը:
Խմորը 1սմ հաստությամբ կտրատել, ապա տափակացնել և բաժակի օգնությամբ կլոր խմորներ ստանալ: Այնուհետև վերցնել որևէ շշի փական, լվանալ, չորացնել և կլորակներ մեջտեղից փականի օգնությամբ խմորը հեռացնել, ինչպես պատկերված է նկարում:

Կաթնաշոռիկները տապակել մեծ քանակությամբ ձեթի մեջ երկու կողմերից: Կարող եք վերջում շաքարի փոշի տարածել կաթնաշոռիկների վրա:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: