Կարկանդակ Կարտոֆիլով: Տեղադրող` Տաթև | Ավելացման ամսաթիվ` 17 Sep 2012 Բաղադրությունը:

խմորիչ _ 10
1 կգ. ալյուր
կարտոֆիլ _0,5 կգ.
1 գլուխ սոխ
1 լ. արևածաղկի ձեթ
թարմ կանաչի
կարմիր աղացած պղպեղ
0,5 թ.գ. աղ

Պատրաստման եղանակները:

10 գ. խմորիչը լուծել 1 սուրճի բաժակ գոլ ջրում և թողնել 10 ր.: 1 կգ. ալյուրը, 1թգ. աղի և 1 թգ. շաքարավազի հետ պատրաստել փափուկ խմոր, խառնել խմորիչի հետ և դնել որ հասունանա 1,5 ժամ:Կարտոֆիլը լավ լվանալ և եփել կեղևով, որից հետր մաքրել կեղեվը և պատրաստել պյուրե:1 գլուխ սոխը կտրատել խորանարդաձև և տապակել մի փոքր ձեթով և լցնել կարտոֆիլի վրա: Ավելացնել մանր կտրատած կանաչին, կարմիր պղպեղը և աղը, այդ ամենը խառնել իրար և թողնել սառչի: Խմորը հասունանալուց հետո դատարկել կաթսայի միջից նախապես ալյուրոտված տախտակի վրա և մի փոքր հունցել և տալ գնդի տեսք: հետո բաժանել փոքրիկ գնդիկների հետո բացել գնդիկները գրդնակով և մեջը դնել կարտոֆիլը մեկ ճաշի գդալի չափ և ամրացնել ծայրերը և տալ կարկանդակի տեսք, հետո ձեթը լցնել խորը կաթսայի մեջ և տաքացնել, լավ տաքացնելուց հետո մեջը լցնել կարկանդակները:Եփելուց հետո հանել փայտի բռնիչով և դնել մատուցման ափսեյի մեջ: Ափսեյի կողքին կարողեք դնել աղ և կարմիր պղպեղ և կարողեք զարդարել մաղադանոսով: Բարի ախորժակ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: