Սմբուկով Մուրաբա: Տեղադրող` Իրինա | Ավելացման ամսաթիվ` 18 Sep 2012 Բաղադրությունը:

1 կգ 5-6սմ. սմբուկ
1,5 կգ շաքարավազ
400մլ ջուր
5 հատ մեխակ
5-8 գր դարչին:

Պատրաստման եղանակները:

Փոքր սմբուկների կեղևը մաքրել, լցնել սառը կրաջրի մեջ (4լ. ջուր, 0,5կգ կիր) թողնել 40 րոպե: Ապա լվանալ, լցնել քամիչի մեջ:
5-7 րոպե եռացնել ջրում, ջուրը թափել և սմբուկները սառեցնել: Այնուհետև սմբուկները լցնել շաքարաջրի մեջ, եփել 30-35 րոպե, 2-3 ժամ պահել, որ հովանա:
Նույնը կրկնել 3 անգամ, նոր եփել, մինչև պատրաստ լինի:
Եփելիս մուրաբայի մեջ դնել փոքրիկ մառլիայե տոպրակ` մեխակով և դարչինով: Եփելուց հետո տոպրակը հանել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: