Իշլի քյուֆթա: Տեղադրող` Անուշ | Ավելացման ամսաթիվ` 24 Apr 2010 Բաղադրությունը:

Վրայի շերտի համար վերցնել 50 գ. տավարի միս,
50 գ. բլղուր,
10 գ. գլուխ սոխ:
Խճողակի համար վերցնել 50 գ. տավարի միս,
80 գ. գլուխ սոխ,
20 գ. հալած յուղ,
6 գ. մաղադանոս. աղը, կարմիր և սև պղպեղը` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակները:

Մսաղացով անցկացրած միսը բաժանել երկու մասի: Մի մասը յուղով տապակել մանր կտրատած սոխի հետ, համեմել կարմիր և սև պղպեղով, մանր կտրատած մաղադանոսով, աղով և, անընդհատ խառնելով, թողնել, որ հանգստանա: Մյուս մասին խառնել աղացած բլղուր, աղ, պղպեղ, նորից անցկացնել մսաղացով: Ստացված զանգվածով գնդեր պատրաստել, լցոնել խճողակով և զրազի ձև տալ: 5-8 րոպե եփել եացող ջրի կամ արգանակի մեջ: Մատուցել խավարտով:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: