Կարտոֆիլ

Օգտակար խորհուրդներ · Լուսինե · 2010-05-28
Կարտոֆիլ

Բաղադրությունը

Կարտոֆիլ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը հարկավոր է կլպել բարակ շերտով, քանի որ կեղևի տակ են կուտակված բոլոր աղերն ու սպիտակուցները: Մաքրված կարտոֆիլը պահում են սառը ջրում` մեջը լցնելով 1-2 ճգ. քացախ: Մաքրված կարտոֆիլը պահեք սառը ջրի տակ, այն ավելի շուտ կեփվի և փխրուն կդառնա:

Որպեսզի աղցաների համար նախատեսված կարտոֆիլը եփելիս գույնը չփոխի, ջուրը եռալուց 10-15 րոպե հետո մեջը պետք է մի քիչ քացախ լցնել:

Կեղևով եփված կարտոֆիլը լավ կմաքրվի, եթե եփելուց անմիջապես հետո վրան սառը ջուր լցնեք:

Տապակելուց առաջ կարտոֆիլի վրա մի քիչ ալյուր ցանեք: Կարտոֆիլը դրանից կարմրում է և ախորժաբեր տեսք ընդունում:

Նորահաս կարտոֆիլը հեշտությամբ կարելի է մաքրել նույնիսկ առանց դանակի: Ջրով լվանալուց հետո լցրեք կտորից տոպրակի մեջ, մեջը լցրեք խոշոր աղ և տոպրակի բերանը կապեք: Մի քանի րոպե սեղանի վրա գլորելուց հետո կեղևը դուրս կգա: