Ամանորյա Պիցցա: Տեղադրող` Նվարդ | Ավելացման ամսաթիվ` 26 Oct 2012 Բաղադրությունը:

-նրբերշիկ
-տոմատի մածուկ
-բուլղարական պղպեղ
-պանիր
- կանաչի` քո ընտրությամբ

Պատրաստման եղանակները:

Միացնել ջեռոցը, որ տաքանա, իսկ մինչ այդ լոշիկի վրա քսել տոմատի մածուկը, հետո վրան լցնել քերիչով անցկացրած նրբերշիկն ու պանիրը, ավելացնել նաև կանաչին և եփել 15-20 րոպե: Երբ արդեն պատրաստ լինի համեղ պիցցան, պետք է կտրել եռանկյունաձև և եղևնու տեսք տալ: Իսկ բուլղարական պղպեղը պետք է կտրել աստղաձև և եղևնի պիցցան ու ափսեն զարդարել դրա օգնությամբ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: