Թխվածք Նուտելլա: Տեղադրող` Մայրամ Փայտյան | Ավելացման ամսաթիվ` 31 Oct 2012 Բաղադրությունը:

Բաղադրությունը

4-5 ձու,
2 բաժակ շաքարավազ,
3 ճ/գ մեղր,
150գ կարագ,
2ճ/գ քացախ,
2թ/գ սոդա,
5-7 ճ/գ կակաո:

Կրեմ՝
1 բաժակ շաքարավազ,
1 բաժակ ջուր,
2ճգ. ալյուր,
250գր կարագ,
1 տուփ խտացրած կաթ,
1 տուփ վանիլին:

Պատրաստման եղանակները:


Խմոր -Բոլորը բաղադրիչները, բացի ալյուրից խառնել և դնել գոլորշու վրա 5 րոպե, ընթացքում խառնել և թողնել խմորը լավ բարձրանա, նույնը կրկնել երկրորդ անգամ, լավ բարձրանալուց հետո վերցնել և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել 6 գնդի և թխել, թխելուց հետո կրեմով միացնել իրար:
Կրեմ- 1բաժակ շաքարավազը, 1 բաժակ ջուրը և 2ճ/գ ալյուրը խառնել, եփել թույլ կրակի վրա մինչև պնդանա, ապա թողնել սառչի: Առանձին 250գ կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել 1 տուփ խտացրած կաթ և նախորոք եփված կրեմը, 1 տուփ վանիլինը:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: