Թխվածք Իրիս: Տեղադրող` Քրիստինե | Ավելացման ամսաթիվ` 8 Nov 2012 Բաղադրությունը:

Խմոր՝

5 ձու
300գր. շաքարավազ
2ճգ. մեղր
100գր. մանրացված ընկույզ
1թգ. սոդա
վանիլին
25մլ. ձեթ
3ճգ. կակաո
ալյուր:

Կրեմ՝

500մլ սերուցք 35%
500գր. իրիս կոնֆետ
100գր. կարագ
վանիլին:

Պատրաստման եղանակները:

Խմոր- Ձուն և շաքարավազը միասին լավ հարել, ապա հերթականությամբ ավելացնել մեղրը, ընկույզը, սոդան, վանիլը, ձեթը, կակաոն և ալյուրը այնքան, որ ստացվի թթվասերի խտությամբ խմորը: Խմորը բաժանել 4 մասի և թխել ջեռոցում, 180 աստիճան ջերմաստիճանում:

Կրեմ- Սերուցքը դնել մարմանդ կրակին, ավելացնել իրիս կոնֆետները և անընդհատ խառնել, որպեսզի տակը չկպչի: Երբ կոֆետները կհալչեն և զանգվածը կլինի միասեռ, ավելացնել կարագը և վանիլինը: Կրեմը լավ խառնել, ապա վերցնել կրակից և թողնել, որ սառչի:

Խմորները իրար ամրացնել կրեմով և զարդարել քերված շոկոլադով: Բարի Ախորժակ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2018
http://www.recipes.am/: