Պիցցա: Տեղադրող` Լիաննա | Ավելացման ամսաթիվ` 10 Nov 2012 Բաղադրությունը:

խմորի համար.

250գր. ալյուր,
25գր. “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
1 բաժակ կաթ,
2 ձու,
1 ճ.գդ. շաքարավազ,
1/2 թեյի գդալ աղ,
3 ճաշի գդալ բուսական յուղ:

Լցոնի համար.

300 գր. հավի կրծքամիս,
2 հատ լոլիկ,
10-12 հատ առանց կորիզի ձիթապտուղ,
2 գլուխ սոխ,
4 ճաշի գդալ մայոնեզ,
սև աղացած պղպեղ,
աղ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակները:

Պատրաստել խմորիչով խմոր և դնել յուղած տապակի վրա: Հավի կրծքամիսը փոքր մասերի բաժանել, սոխը կլոր կտրատել, խառնել ձիթապտուղները և լցնել խմորի վրա:
Լոլիկը մաքրել կեղևից, տրորել, մինչ համասեռ զանգված դառնալը: Ըստ ճաշակի աղ և պղպեղ ցանել և լցնել հավի մսի վրա: Վրան մայոնեզ լցնել և զարդարել մնացած ձիթապտուղներով:
Ջեռոցում պատրաստել 20-30 րոպե:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: