Խնձորով պարզ թխվածք

Թխվածքներ · Մանե · 2010-05-28
Խնձորով պարզ թխվածք

Բաղադրությունը

Այս թխվածքը պատրաստվում է շատ արագ և հեշտ:
4-5 հատ միջին չափսի խնձոր
3 ձու
1 բաժակ շաքարավազ
0.5 բաժակ ալյուր
100 գրամ թթվասեր
դարչին
շաքարի փոշի
0.5 գդալ սոդա, կամ разрыхлитель

Պատրաստման եղանակը

Միքսերով կամ բլենդերով հարել ձուն, շաքարավազը, թթվասերը, ավելացնել դարչինը: Աստիճանաբար ավելացնել ալյուրը: Խմորը պիտի ստացվի հոսող:
Խնձորը կեղեվազերծել, մաքրել միջուկից, կտրատել 2 սանտիմետրանոց խերանարդիկներով: Մոտ 20x30 չափի ամանը ձոթով պատել, այնուհետև խնձորը լցնել մեջը: Վրայից լցնել խմորը (Այն հազիյ կծածկի ամանի հատակը): Դնել փռի մեջ, 180 աստիճանով: Պատրաստվածությունը սուգել փայտիկը մեջը խրելով` այն պիտի չոր մնա: Վերջում վրան մաղով լցնել շաքարի փոշին: Մատուցել վանիլային պաղպաղակով:

Ի դեպ, նույն խմորով կարելի է պատրաստել նաև նարնջով, բալով, կամ բանանով: Խմորի մեջ կալելի է նաև կակաոյի փոշի ավելացնել ցանկության դեպքում: