Լավաշով Ուտեստ: Տեղադրող` Ալվինա | Ավելացման ամսաթիվ` 19 Nov 2012 Բաղադրությունը:

լավաշ 4 հատ
խաշած գազար
ծովախեցգետնի ձողիկներ
խաշած ձու
կանաչի /ըստ ցանկության/
մայոնեզ:

Պատրաստման եղանակները:

1 ին լավաշի վրա տարածել մայոնեզը, ապա մանրացված կանաչին
2-րդ լավաշի վրա տարածել մայոնեզը, ապա քերիչով անցկացված խաշած գազարը
3-րդ լավաշի վրա տարածել մայոնեզ, ապա կտրատված ծովախեցգետնի ձողիկները
4-րդ լավաշի վրա տարածել մայոնեզ, ապա քերված խաշած ձուն:

Այս ռուլետը փաթաթել, դնել սննդի համար նախատեսված տոպրակի մեջ և դնել սառնարանում մի քանի ժամ, սառչելուց հետո կարող եք մատուցել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: