Շվեցարական Աղցան: Տեղադրող` Սիրանուշ | Ավելացման ամսաթիվ` 29 Nov 2012 Բաղադրությունը:

3 հատ մարինատացված վարունգ,
400գր. երշիկ,
6հատ բողկ(փոքր),
400 գր. շվեցարական պանիր,
սոխ 1 հատ,
2ճ.գդ. քացախ,
մանանեխ 2թ. գդ:

Պատրաստման եղանակները:

Երշիկը, պանիրը, բողկը, սոխը կտրատել երկար ու բարակ ձևով: Լցնել խորը ամանի մեջ շերտ-շերտ, վրան լցնել աղը և ձեթը ըստ ճաշակի:Վերցնել մեկ ուրիշ ափսե, մեջը լցնել մանանեխը, քացախը, լավ խառնել մինչև դառնա համասեռ: Պատրաստի հեղուկը լցնել կտրատված բաղադրիչների վրա: Ավելացնել մայոնեզը և խառնել: Մատուցելուց առաջ զարդարել մայոնեզով, ըստ ճաշակի:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: