Այլզէսյան տորթ: Տեղադրող` Տիքրան | Ավելացման ամսաթիվ` 23 Dec 2012 Բաղադրությունը:

ԽՄՈՐ՝

ալյուր-250գր
կարագ-125գր
շաքարավազ-50գր
աղ-1 պտղունց
ջուր-50մլ
1 հատ ձվի դեղնուց:

ՄԻՋՈՒԿ

3 հատ խնձոր

ԿՐԵՄ

125մլ-կաթ
125մլ-թթվասեր
1հատ ձվի դեղնուց
2 հատ անբողջական ձու
50գր-շաքարավազ
1տուփ վանիլ:

Պատրաստման եղանակները:

Խմոր: Խմորը պատրաստելու համար վերցնել ալյուր, շաքարավազ, աղ և խառնել, ապա ավելացնել մանրացված կարագը և խառնել այնքան, որ ստացվի փշուրային զանգված: Այնուհետև մեջտեղում փոս բացել մատերի օգնությամբ, որտեղ լցնել ջուրը և ձվի դեղնուցը, ապա լավ խառնել և ստանալ խմոր:

Միջուկ: Խնձորները կեղևահան անել և կտրատել:

Կրեմ: Կրեմ պատրաստելու համար վերցնել կաթը, թթվասերը, վանիլը, շաքարավազը և ձեթը: Այս բոլոր բաղադրիչները միասին խառնել և դնել սառնարանում 15 րոպե, հետո մանր անցքերով քամիչով քամել:
Հետո վերցնել տապակը, վրան կարագ քսել, տապակի վրա դնել օղակ: Խմորը բացել, դնել օղակի վևա, ավելորդ մասերը հեռացնել: Պատառաքաղի օգնությամբ ծակեր անել, շարել խնձորը և լցնել կրեմը: Ապա թխել ջեռոցում: Խմորը ջեռոցից հանելուց հետո վրան շաքարի փոշի անել, կտրել և մատուցել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: