2 ճգ. լոլիկի մածուկ,
1 բաժակ տաք ջուր,
3-4 պճեղ սխտոր,
1 գլուխ սոխ,
մաղադանոս,
կարմիր բիբար,
սունելի,
աղ:
Լոլիկի մածուկը լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուրը և լավ հարել: Այնուհետև դնել հանդարտ կրակի վրա և ավելացնել ոչ շատ մանր կտրատված մաղադանոսը և մանրացված սոխը: Երբ լոլիկի մածուկը կսկսի եռալ, ավելացնել սունելին, իսկ ավելի ուշ սխտորը, մի քիչ եփելուց հետո վերցնել կրակից: Հյուրասիրել մսեղենի հետ: