Աղացած Մսով Մակարոն: Տեղադրող` Լիլիկ | Ավելացման ամսաթիվ` 13 Mar 2013 Բաղադրությունը:

Մակարոն 200գ,
աղացած միս 400գ,
սոխ 2հատ,
կարագ 100գ,
աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակները:

Մակարոնը եփել ու լցնել քամիչի մեջ: Աղացած միսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 100մլ ջուր ու խառնելով եփել: Երբ միսը կիսով չափ եփվի, ավելացնել կարագը, աղացած կամ մանր կտրատած սոխը, ապա համեմել աղ ու պղպեղով: Մակարոնը խառնել մսի խճողակով ու մատուցել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: