Սնկով սոուս

Սոուսներ · Լիաննա · 2010-05-30
Սնկով սոուս

Բաղադրությունը

100 գր. կարագ,
1 բաժակ տաք ջուր,
2 ճգ. ալյուր,
2 ճգ. չոր սունկ,
1 բաժակ կաթ,
սխտորի փոշի,
աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Եռացած ջուրը լցնել չոր սնկի վրա և թողնել, որ սառչի: Առանձին կաթսայի մեջ կարագը հալեցնել, այնուհետև կաթսան հեռացնել կրակից, ավելացնել ալյուրը և լավ խառնել: Այնուհետև ավելացնել սունկը, կաթը և դնել հանդարտ կրակի վրա: Մի քիչ եփելուց հետո ավելացնել սխտորի փոշին, աղը և պղպեղը: Եփելու ընթացքում անընդհատ խառնել, որպեսզի տակը չկպչի: Երբ խառնուրդը սկսի խտանալ, ապա սոուսը արդեն պատրաստ է: